Սևն ամենախորհրդավոր գույնն է: Այն կարող է կնոջը դարձնել էլեգանտ, բայց կարող է նաև դարձնել մռայլ ու անշուք: Սև գույնի իրերը կարող են դառնալ հատկապես բազային զգեստապահարանի կարևոր բաղադրիչներից: Գլխավորը` սև հագուստը սովորել ճիշտ ընտրել ու կրել: Սևը համադրելի է, գրեթե, ամեն մի գույնի հետ:
Սև հագուստի ընտրությունն ամենապարզն է, բայց նաև ամենաբարդը.
Երեկոյան լուքեր ընտրելիս սևն անսխալ ընտրություն է: Այն կնոջ կերպարը դարձնում է կանացի ու խորհրդավոր: Այդ մասին կանանց հուշում էր դեռ Կոկո Շանելը: Հենց նա էլ ստեղծել է «փոքրիկ սև զգեստ» հասկացությունը: Սև իրերն ունիվերսալ են, ինչպես ցերեկային, ամենօրյա, այնպես էլ երեկոյան լուքերի համար:
Պետք է շշոտը դնել կտորների ընտրության ու ֆակտուրայի վրա` սև տաֆտայից, մինչև ժանյակ ու կաշի: Սևն ամենալավն է համադրվում տարբեր քարերի, փշերի ու փուլերի հետ:
Դիզայներներից, ոճաբաններիցշատերը նախընտրում են սևը: Այն տալիս է հնարավորություն հանգստանալ գույնզգույն պրինտներից ու երանգներից: Շատ դիզայներներ նախընտրում են total black-ը, հագուստ ստեղծելով total look ոճում:
Շատ կանայք սևը կրում են սխալ: Այդ դեպքում այս գույնը կարող է լինել մռայլ, չընդգծել կնոջ ինքնատիպությունն ու վառ կերպարը: Սևի լավագույն ընկերները` վառ աքսեսուարները, բարձրակրունկներն ու կարմիր շթրներկն են: